ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիան իր պատմության կրիտիկական շրջանն է ապրում, և չափազանց կարևոր է ապահովել Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից։
«Անհրաժեշտ է ազգային երկխոսություն հաստատել սիրիական հասարակության բոլոր հատվածների մասնակցությամբ՝ ներառական կառավարություն ձևավորելու համար։
Իսլամական Հանրապետությունը շարունակում է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ ճգնաժամը կարգավորելու համար։
Իրանը հույս ունի, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն զարգանալ ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ