Հաղթել ՄՅՈւ-ին և շտապել ՔԿԱԳ․ Արսենալի դարպասապահն ամուսնացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

«Արսենալի» դարպասապահը նախատոնական խիտ խաղացանկում չի կորցնում ժամանակը։ Դեկտեմբերի 4-ին «զինագործները» հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ արդեն դեկտեմբերի 8-ին թիմը կհանդիպի «Ֆուլհեմի» հետ։

Խաղերի միջև ընդմիջման ընթացքում Դավիդ Ռայան ամուսնացավ։ Նրա ընտրյալը դարձավ 26-ամյա Տատյանա Տրուբուլը, որը ծնվել է Բարսելոնայում։ Դարպասապահն ու նրա կինը կիսվում են լուսանկարներով սոցիալական ցանցերում։

Դավիդն ու Տատյանան միասին են 2022 թվականից։ Հոկտեմբերին զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ արդեն դեկտեմբերին նրանք ամուսնացան։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ