Կոտայքի գյուղերից մեկում՝ իր պապու չբնակեցված տան հյուրասենյակում հայտնաբերվել է թոռան մարմինը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_17-48-45

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան խոշորացված համայնքի վարչական շրջաններից մեկի բնակավայրերից մեկում՝ տանը, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Թելման Ա.-ն է, ով գնացել է իր պապու չբնակեցված տուն, գիշերել այնտեղ, իսկ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան հյուրասենյակի բազմոցին նրա դին հայտնաբերել է ազգականը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է հյուրասենյակում գտնվող գազով վառարանի թերայրված գազերի արտանետման հետևանքով։ Պարզվել է նաև, որ վառարանը ծխատար խողովակ չի ունեցել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ