ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայի արդարադատության նախարար Ահմեդ ալ-Սայեդը հայտարարել է, որ քաղաքական անցումային գործընթացը հարթ կլինի և երկիրը չի գնա քաղաքացիական պատերազմի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al-Arabiya-ի հետ զրույցում Սիրայի արդարադատության նախարարը նշել է, որ զինված խմբավորումների առաջխաղացումը գլխավորող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կուսակցության առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան ընդգծել է՝ պետական և մասնավոր սեփականությունը չպետք է հարձակման ենթարկվի:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրայի վարչապետը համաձայնել է Ալ-Շարաայի հետ՝ իրավիճակը հանդարտեցնելու հարցում։
--00—ՅՄ