ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Վաշինգտոնի վարչակազմը տեղեկություն չունի Սիրիայի նախագահի պաշտոնից հրաժարական տված Բաշար Ասադի գտնվելու վայրի մասին։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
«Սպիտակ տունը CBS-ին հայտնել է, որ տեղյակ չէ Ասադի գտնվելու վայրի մասին»,- նշում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Շոն Սավեթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը։
--00—ՅՄ