Նա ասես Թեյլոր Սվիֆթն ու Մայքլ Ջեքսոնը լինի․ MLS-ի ղեկավարը՝ Մեսսիի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Swift-Messi-750x375

MLS-ի ղեկավար Դոն Գարբերին Լիոնել Մեսսիին համեմատել է Թեյլոր Սվիֆթի և Մայքլ Ջեքսոնի հետ։

«Ինտեր Մայամիի» հարձակվողը ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի լիգայի սեզոնի լավագույն խաղացող։

«Քանի դեռ չեք ապրում համաշխարհային ֆուտբոլի աշխարհում, դժվար է պատկերացնել Լեո Մեսսիի ընդհանուր գրավչությունը, հսկայական ժողովրդականությունը և աստղային լինելը:

Ես նկատի ունեմ, որ նա ասես Մայքլ Ջեքսոնն է և Թեյլոր Սվիֆթը՝ միավորած, և նա խաղում է մեր լիգայում»,- մեջբերում է Դոն Գարբերիին։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ