ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք ամիսները «շատ կարևոր» են լինելու աշխարհի և Թուրքիայի համար, Անկարան դրա հիման վրա քայլեր է ձեռնարկում, սակայն քաղաքական գործիչը չի նշել, թե կոնկրետ ինչ գործընթացների և քայլերի մասին է խոսքը։
«Թրամփի (ընտրություններում հաղթանակած նախագահ Դոնալդ) վարչակազմը եկել է Միացյալ Նահանգներ: Մենք կտեսնենք, թե ինչպես կփոխվի Միացյալ Նահանգների կառավարումը Թրամփի վարչակազմի օրոք:
Աշխարհը փոխվում է, առաջիկա երկու-երեք ամիսները շատ կարևոր են: Որպես Թուրքիա, անում ենք հնարավորը և համապատասխանաբար փոխանցում մեր ուղերձները», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
--00—ՅՄ