Աղազարյանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր տվյալները հայտնվել երրորդ անձի  մոտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ո

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի  մոտ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց պատգամավորը:

«Խնդրել եմ պաշտպանիս դիմել գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը  համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան: Ինչպես գիտեք, Արգիշտի Քյարամյանի գործով քրվարույթի շրջանակում թվային հետախուզում  է իրականացվել, բայց ինչպես է այդ տեղկատվությունը հայտնվել երրորդ անձի մոտ, դա անհասկանալի է»,- նշեց Աղազարյանը:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ