ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ 24News-ի մեր աղբյուրի հաղորդմամբ՝ Առուշանյանը կնշանակվի Շիրակի մարզպետ։
Նշենք՝ ՔՊ ցուցակում հաջորդ թեկնածուն Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանն է:
--00—ՍՊ