Կենտրոնական բանկը սահմանել է գնաճի նոր՝ 3% մակարդակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ֆֆ
Կենտրոնական բանկի առաջարկով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կընդունի՝ առաջնորդվելով 12-ամսյա գնաճի 3% նպատակային ցուցանիշով՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
 
Կենտրոնական բանկի գնահատականներով՝ գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը և 3% մակարդակում սահմանումը կարևոր նախապայման է ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման համար։
 
Այս փոփոխությունը կնպաստի ոչ միայն կայուն տնտեսական աճի ապահովմանը, այլ նաև հասարակության բարեկեցության բարձրացմանը, նշում են ԿԲ-ից։
 
 Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ։ 



--00—ՍՊ