ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Մինչ Մհեր Սեդրակյանից ապօրինի ծագումով գույք են խլում, նրա որդու ընկերությունը 1 միլիարդ 882 միլիոն դրամի շինարարության մրցույթ է շահում, տարիուկես ուշացնում դպրոցի գործարկման ժամկետը։ Այդ մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը․
«2021 թվականի սեպտեմբերից, ավելի քան 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Դպրոցի նախկին շենքը 4-րդ կարգի վթարային էր։
Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։ Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024թվականի հունիս։ 2024-2025 ուսումնական տարին ավելի քան 3 ամիս ընթացքի մեջ է է,սակայն դպրոցի նոր շենքը պատրաստ չէ։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե երբ է ավարտվելու Գանձաքարի դպրոցի շենքի շինարարությունը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Գանձաքարի դպրոցի շենքի շինարարություն ավարտված է։ Առաջիկայում կավարտվի դպրոց մոտեցող ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որից հետո դպրոցը կշահագործվի» Բիդեք» ընկերությունը պատկանում է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պայքարում է «նախկինների» դեմ, «ամենանախկին» Մ․ Սեդրակյանի որդու ընկերությունը շինարարական մեծ մրցույթ է հաղթում, մի քանի անգամ ուշացնում դպրոցի շահագործման ժամկետը, պետությանը վնաս պատճառում

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք»,- նշել է լրագրողը։
--00—ՍՊ