ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին։
Բաքուն իր հերթին հայտարարություն է արել և դատապարտել Բլինքենի հայտարարությունը՝ ասելով, թե ԱՄՆ-ն, իբր, միջամտում է Ադրբեջանի դատաիրավական գործերին, և որ ԱՄՆ-ն, իբր, խեղաթյուրում է Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ներկայիս իրավիճակը։
--00—ՍՊ