Ինձ ուղղված հայհոյանքին հայհոյանքով չեմ պատասխանելու, որպես քրիստոնյա ներում եմ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դդ

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել  և անդրադարձել օգտատերերի մեկնաբանություններին․

«Գնդակահարության պատ

Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում, որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով:

Բնականաբար՝ հայհոյանքներին առավելեւս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:    

Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը: 
Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին:)»։ 

 

--00—ՍՊ