Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan»-ը, «Toyota»-ն և «Chevrolet»-ը․ տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2024-12-12_08-20-36

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ջ. Ա.), «Toyota» (վարորդ՝ Ա. Ղ.) և «Chevrolet» (վարորդ՝ Վ. Օ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ Ջ. Ա.-ն և Ա. Ղ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները:

--00—ՅՄ