ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել, երբ դրանք արդեն կայացած փաստեր են։ Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Այս մասին Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,- ասել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ