Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հհ

 Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

--00—ՍՊ