Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահը թոշակի կանցնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

գ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահը թոշակի կանցնի։

Դեկտեմբերի 29-ին կլրանա նրա լիազորությունների ժամկետը։

Նա նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին փորձել է վնասել երկրի ազգային շահերին, հատկապես վերջին երեք տարիներին:
 
Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին իր հերթին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը:

--00—ՍՊ