Հայտնի է IFFHS-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Сним

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS): Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Իսպանացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 191 միավոր: «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրորդն է (166 միավոր), իսկ բրազիլացու թիմակից Ջուդ Բելինգհեմը եզրափակել է լավագույն եռյակը՝ 62 միավորով:

2024 թվականին Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում նվաճել է Անգլիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև արժանացել է «Ոսկե գնդակին»:

2023 թվականին IFFHS-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը:

 --00—ԼՀ