ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հունական Կրետե կղզու հարևանությամբ գտնվող Գավդոս կղզու մոտ շրջվել է անօրինական միգրանտներ տեղափոխող նավ։ Նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40 մարդ համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի ERTNews հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ Ձեռնարկվել է խոշոր փրկարարական գործողություն․ դեռևս անհայտ պատճառներով շրջված նավում գտնվողներից փրկվել է 37 մարդ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության երկու նավ, Հունաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի մեկական ուղղաթիռ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ