Իտալիան քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 

ֆֆ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Դեկտեմբերի 13-ին Միլեյը այցելել է Իտալիա՝ մասնակցելու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպմանը և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ամենամյա համագումարին։

Միլեյը ստացել է իտալական քաղաքացիություն՝ իր նախնիների իտալական ծագման հիման վրա։ Նրա պապն ու տատը հայրական գծով եղել են Կալաբրիայի՝ Իտալիայի հարավային շրջանի բնակիչներ, ովքեր հետագայում գաղթել են Արգենտինա։ Իտալական քաղաքացիությունը տրամադրվել է jus sanguinis («արյան իրավունքով») սկզբունքի համաձայն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


 

--00—ՍՊ