Էրդողանը չի հայտարարել սիրիական քաղաքների՝ Թուրքիային միանալու մասին․ Անկարայից հերքում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ֆֆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի հայտարարել սիրիական քաղաքների՝ Թուրքիային միանալու մասին, խոսքն այդ շրջանների բնակչության հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին է, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրը։ 

«Խոսքն այն մասին էր, որ Թուրքիան չի կարող խզել հարաբերություններն այնտեղի բնակչության հետ միայն այն պատճառով, որ այդ քաղաքները գտնվում են Թուրքիայի սահմաններից դուրս», - ասել է գործակալության զրուցակիցը։ 
 

--00—ՍՊ