Կապանի օդանավակայանի մոտ մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

d

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի մոտ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և «Scania» մակնիշի բեռնատարը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։



--00—ՍՊ