Ալիևը շնորհավորել է Կավելաշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

imgonline-com-ua-Resize-hlZjVrzVO0ejh

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նշել, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են երկու ժողովուրդների կամքով։

«Մենք ուրախ ենք, որ նման ամուր հիմքի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ։

Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, հանուն մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ առաջիկա պատասխանատու գործունեության մեջ՝ հանուն Վրաստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ