Սրբուկը «Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին փուլը չհաղթահարեց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Սրբուկ

Թել Ավիվում ավարտվել է «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Առաջինը ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկին չի հաջողվել հայտնվել եզրափակչում, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։

Սրբուկի հետ նույն օրը հանդես են եկել Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի ներկայացուցիչները։

Եզրափակիչ է անցել 10 մասնակից՝ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա,  Մալթա։