Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականը ՀՀ անձնագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

Նիշանյան

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին մտավորականը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը:

Սևան Նիշանյան
Նիշանյանըով 2014 թվականից  Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվաազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունիցսակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտՆիշանյանը փախուստիմասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցովորում ասվում էր. «Թռչունը թռավտարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ80 մլն է):

Պոլսահայ մտավորականը կարողացել էր մեկնել Հունաստան և կարճ ժամանակ անց տեղի իշխանություններից ստացել էր ժամանակավոր կեցության իրավունք:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համարոր Իզմիրի Շիրինջե գյուղիիր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարելԹուրքական մամուլն ավելի վաղհայտնել էոր Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն էքանիոր մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերիհրապարակային քննադատությամբՇատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչովնշելովոր Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն էոր նա համարձակվել էքննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունըհրատարակելով «ՍխալՀանրապետություն» գիրքը: