Եղվարդում երեխան ընկել է սանհանգույցի մեջ. հոսպիտալացվելուց հետո նա մահացել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

03

Մայիսի 17-ին՝ ժամը 11:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: