Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեքով տուն է գնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

Tramp-pam-pam

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեք Է վերցրել: Այդ մասին վկայում Է ԱՄՆ-ի Կառավարական Էթիկայի վարչության հաշվետվությունը:

Ճշտվում Է, որ Ֆլորիդայում ութ ննջասենյակով տան գնման համար հիփոթեքային վարկի ծավալը կազմել Է 11,2 միլիոն դոլար՝ օբյեկտի՝ 18,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքի դեպքում:

Հիփոթեքի ժամկետը 30 տարի Է՝ 4,5 տոկոս հարկադրույքով: Նաեւ, հաշվետվության համաձայն՝ Միացյալ Նահանգների ղեկավարը վճարում Է 14 վարկերի համար, որոնցից երեքն՝ ավելի քան 50 միլիոն դոլար գումարի:

Թրամփը 2018 թվականին վաստակել Է 479 մլն դոլար: Ըստ որում նրա աշխատավարձը կազմում Է տարեկան 400 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: