Դադարեցվել է Աջափնյակի մի շարք թաղամասերի և Կոտայքի մարզի 2 համայնքների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին մինչև ժամը 16.00-ը դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի», «Հույսի ավան», «Վանահովիտ», «Ուռենիներ» թաղամասերի, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզի Մուշ և Քասախ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։