ԵԱՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Tatyana

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ինտեգրացման և մակրոտնտեսության գծով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան կարծում է՝ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա։

«Անվիճելի Է, որ պետք Է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ դաս քաղենք նրանց սխալներից և հասկանանք՝ ինչով ենք տարբերվում միմյանցից: Այժմ մենք Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ սահմանելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, մեզ այժմ դա ոչ մի տնտեսական առավելություն չի բերի», - ասել Է Վալովայան ասուլիսի ժամանակ, ապա հավելել, որ հարկավոր Է ուժեղացնել փոխգործակցությունն արժութաֆինանսական և մակրոտնտեսական ոլորտում:

«Երբ խոսում ենք արժույթի, դրամական հաշվարկների մասին, առաջին խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն Է», - ասել է Վոլովայան: