Ռուսաստանը, չնայած տարածվող լուրերին, չի ձգտում դուրս գալ Եվրախորհրդից․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

Lavrov

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը, չնայած տարածվող լուրերին, չի ձգտում դուրս գալ Եվրախորհրդից և չի հրաժարվում իր ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ֆինանսական, գրում է РИА Новости-ն:

Նման հայտարարությունը արտգործնախարարն արել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի 129-րդ նախարարական նիստի ժամանակ:

«Մենք գնահատում ենք այն դրական ներդրումը, որն ունի Եվրախորհուրդը ռուսական ազգային իրավունքի զարգացման, դատակար համակարգի բարեփոխումների, պատիժների իրականացման մարմինների համակարգի և մի մի շարք այլ մարդասիրական հարցերին լուծում տալու գործում»,- ասել է Լավորովը:

Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը շահագրգռված է շարունակել Եվրախորհրդում միջազգային իրավունքի նորմերի, նպատակների և ՄԱԿ-ի սահմանադրության սկզբունքների վրա հիմնված աշխատանքը: