Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Օրակարգի վերաբերյալ դեռ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանում: Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը քննարկվել են նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: