Եթե Հենրիխ Մխիթարյանը Բաքու չմեկնի, երկրպագուները ակցիա կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

հենո

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, բաց թողնի Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը  «Չելսիի» հետ, որը կայանալու է մայիսի 29-ին՝ Բաքվում:

Եթե Հայաստանի ազգային հավաքականի ավագը չմեկնի Բաքու, «Արսենալի» երկրպագուներն ակցիա կիրականացնեն՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթրյանի։

«Եթե քաղաքական պատճառներով «Արսենալն» առանց Մխիթարյանը մեկնի Բաքու, պետք է Մխիթարյանի դիմակներ ստեղծել, դրանք բաժանել «Արսենալի» վեց հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն մարզադաշտում: Հանդպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է բոլորով պարզենք դիմակները», - ասված է երկրպագուների «CanonCrested» խմբի տարածած հաղորդագրության մեջ: