Լյովա Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Այս մասին 24News-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դատավոր Անի Հարությունյանի որոշման մեջ ասվում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցն ընդունվել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 15:00-ին:

Ինչ վերաբերում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նշված որոշմանը, ապա  այդ որոշման հիմքում որպես դեսպան լիազորությունները դադարեցնելուց հետո հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով չներկայացնելն է: