«5-րդ ալիք»-ի սեփականատերը փաստաբանի հետ Երևանի քննչական վարչությունում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

32395_armen-tavadyan_13056_M

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը փաստաբանի հետ Երեւան քաղաքի քննչական վարչությունում է։

Վարչության բակում մի խումբ մարդիկ են հավաքվել։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպից հետո ոստիկանության բաժնում են եղել ընդհանուր հինգ քաղաքացի, նրանցից  3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել: Նրանց թվում է եղել Արմեն Թավադյանը։ Կատարվում է հետաքննություն։