«Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք»․ ահազանգ, Երևանի կենտրոնում կրպակ են տեղադրում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Երևանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել  և դրանց կից գրառում արել։

«Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

1

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանությունները մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»,–գրել է նա։

Միջադեպին արձագանքել է նաև «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

«Քաղաքապետը պարբերաբար կրկնում է, որ այս կամ այն խնդիրը ժառանգություն է և որ դրանք լուծելու համար շատ ժամանակ է պետք։

1

Ահա և հերթական ժառանգությունը՝ մայրաքաղաքի սրտում կրպակ տեղադրելու գործելաոճը։ Քաղաքի տեսքի աղճատման մոտեցումն էլ է ժառանգվել Հայկ Մարությանին։

Քանդվեցին Նար Դոսի կրպակները, ասեցինք դե ոչինչ, ճիշտ է մարդկանց հացն է, բայց մայթերը և առհասարակ քաղաքը կրպակաշատ է, շտկել է պետք։ Հենց հիմա մայրաքաղաքի կենտրոնում (օղակաձև զբոսայգուն կից՝ ՍԱՍի կողքը) տեղադրվում է նոր կրպակ, որը ապօրինի չէ, ստացել է քաղաքապետի թույլտվությունը»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս