Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է գրել. նա մտադիր է մասնակցել ԱԺ ընտրությանը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հրաժարականի դիմում է գրել, որը պատրաստվում է Գերագույն ռադային և երկրի կառավարությանը ներկայացնել մայիսի 20-ին՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության օրը:

«Դա մարդկային առումով ճիշտ է, ճիշտ է նորմալ քաղաքական մշակույթի տեսանկյունից, իսկ մենք ունենք դրա կարիքը», - ասել է նախարարը ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսաուղերձի ժամանակ:

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Կլիմկինը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: