Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ են սպասվում, առայժմ հստակ չէ՝ որքան․ փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

«Երևան քաղաքում կներդրվի բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, իսկ երթուղիները կսպասարկվեն միայն ավտոբուսներով և տրոյլեբուսներով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր ցանցի ներդրումը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի ձախողում չունենանք։ Ուղեվարձի թանկացումներ, ըստ նրա, նախատեսվում են, բայց թե որքան՝ փոխքաղաքապետն առայժմ չի հրապարակում՝ ֆինանսական թվեր չկան։
Քաղաքապետի առաջին տեղակալն անդրադարձել է նաև Երևանի աղբահանության, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերին։

Շարունակությունը՝ տեսանյութում։