Եթե իրավիճակը սրվի, իսլամիստները կարող են հաստատվել Ադրբեջանում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Nikol

«Lenta»-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռոսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է «լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն, օրինակ, Ադրբեջանում»։ 

Ըստ վարչապետի՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում և Իրաքում, իսլամիստները «նոր տեղեր են փնտրում, որտեղ կարելի է ցուցադրել իրենց», իսկ Ադրբեջանը, «շատ հարմար կետ է», որը թույլ է տալիս գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։

Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հաջորդ սրացումն արդեն տեղային չի լինի։ 

Ընդգծելով Ռուսաստանի համար Անդրկովկասի կարևորությունը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգիռ է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և  երաշխավոր կդառնա հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Վարչապետը կարծում է՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։

«Չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- ասել է Փաշինյանը։