Քոչարյանի գործում քաղաքական բաղադրիչ կա․ սա 2008-ին մերժված մարդկանց պատասխանն է․ Քեռյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

«Ռոբերտ Քոչարյանի գործում, անկախ ամեն ինչից, կարող է քաղաքական բաղադրիչ լինել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։

Ըստ նրա՝ իշխանության են եկել մարդիկ, ովքեր 2008թ․-ին մերժվել են, ճնշվել օրվա իշխանության կողմից, և սա կարող է դիտարկվել պատասխան՝ ինչին ժամանակին իրենք ենթարկվել են։

Քաղաքագետը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խնդրանքին, ասել է, որ այն կարող է դիտարկվել որպես բարոյական աջակցություն իրենց ընկերոջը։

Քեռյանը չի բացառում նաև, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միջնորդությունից առաջ այդ մասին տեղյակ պահած լինեն ՀՀ իշխանություներին, և սուր հակադարձում չստանալով՝ ավելի համարձակ կատարեին իրենց քայլը։

Շարունակությունը՝ տեսանյութում։