Քննարկվել է 2020 թ․ Երևան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը այսօր Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում հանդիպել է օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2020թ․ Երեւան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրել է հիմնավորումներ եւ վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության եւ այն հեռանկարային լինելու վերաբերյալ։

Երկուստեք կարեւորվել է թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական համագործակցությանը, ներդրումներին եւ փոխադարձ զբոսաշրջությանը զարկ տալու ակնկալիքով։