Քաղաքացին կամավոր հանձնել է հոր զինամթերքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, մայիսի 17-ին Ախուրյանի մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտներով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
Նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց տան բակի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս:

Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը պատկանել է հորը:
Նշանակվել են փորձաքննություններ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս