Երևանի տարբեր թաղամասերում հայտնաբերվել են լորտու և գյուրզա տեսակների օձեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 18-ին, ժամը 09:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 17-ին, ժամը 21:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19/19 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս