ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։
Նրանց մեծ մասը ժամանակավորապես բնակվում էր Լիբանանում և Հորդանանում:
Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 2,8 հա տարածք, իսկ մասնագետները ոչնչացրել են 69 պայթյունավտանգ սարք: