Սպիտակ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

երկրաշարժ

Մայիսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմո­լո­գի­ա­կան ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300 աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սպիտակ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: