Նոր մուգ ֆոն․ Google-ը շարունակում է թարմացնել իր հավելվածները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

գուգլ

Google ընկերությունը շարունակում է թարմացնել իր հավելվածները՝ դրանք դիզայներական եւ օպտիմալացնող նորարարություններով հագեցնելով: Այս անգամ հանրահայտ ընկերությունը որոշել է մուգ ֆոն ավելացնել իր Keep հավելվածում, գրում է Planet Today-ը:

Մուգ ֆոնն արդեն առկա է Google-ի բազմաթիվ հավելվածներում: Եվ հաջորդն, ըստ էության, պետք է Keep-ը լինի: Նման եզրակացություն կարելի է անել այն հանգամանքից, որ օգտատերերի մի մասն արդեն իրենց սարքերի համար  թարմացումներ է ստացել եւ կարող է պարծենալ մգացված դիսփլեյով: Հավանաբար, այս փուլում լրացումը փորձարկվում է, որպեսզի հետագայում ընկերությունը կարողանա շտկել հնարավոր սխալները եւ հավելվածն համընդհանուր օգտագործման ներկայացնել:

Ի դեպ, մուգ ֆոնը միայն հետաքրքիր դիզայներական լուծում չէ: AMOLED դիսփլեյներով սմարթֆոնները, որոնք այժմ բազմաթիվ են շուկայում, կկարողանան զգալիորեն խնայել մարտկոցի լիցքավորումը նման ֆոնի օգտագործման դեպքում:

Հավելվածի առաջին սքրինշոթերն արդեն հայտնվել են համացանցում: