Ադրբեջանի ՖՖԱ-ն ընդառաջել է «Արսենալ»-ի երկրպագուներին․ ևս 6000 տոմս կվաճառվի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Baku

Լոնդոնի «Արսենալ»-ն օրերս քննադատել էր ՈՒԵՖԱ-ին՝ մայիսի 29-ի Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար՝ նշելով, որ ակումբին ընդամենը 6000 տոմս է հատկացվել:

Ակումբներին կտրամադրվի ևս 6 հազար տոմս հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը։

«Շատ կարևոր է, որ ավելի շատ երկրպագուներ կարողանան ներկա լինել խաղին: Մեր օդանավակայանը ժամում կարող է 10 հազար ուղևոր ընդունել: Մենք շատ երկար ժամանակ է, ինչ զբաղվում ենք այս մրցաշարի կազմակերպմամբ։ Կազմակերպել ենք նաև Լոնդոնից ավելի մատչելի չվերթներ, եթե երկրպագուները չուղևորվեն հենց խաղի օրը։

Նշեմ, որ ԱՖՖԱ-ն ևս 6 հազար տոմս է վաճառքի հանել, որոնք հասանելի են երկու թիմերի այն երկրպագուների համար, որոնք հայտ էին ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով»,-ասել է Էլհան Մամեդովը: