Արարատի մարզում վարորդը «Nissan»-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ավելի արտում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

մեքենա

Մայիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմանում Nissan մակնիշի 34 СT 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ավելների դաշտում: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: