Խոշոր վթար Արարատում. Nissan-ը մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է արտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

.

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:20-ի սահմաններում, Nissan մակնիշի 34 СT 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: