Ռուսաստանի «Սոչի» օդանավակայանից ուղևորներին տարհանել են

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

/

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի «Սոչի» օդանավակայանից ուղևորներին տարհանել են: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, պատճառը շենքի «ականապատման» մասին հաղորդագրությունն է եղել: 

Օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդմամբ «ականապատման» մասին տեղեկությունը ստացվել է օդանավակայանի էլեկտրոնային փոստին: 

Դրանից հետո շենքում գտնվող բոլոր անձանց տարհանել են: Մամուլի ծառայությունից նշել են, որ օպերատիվ ծառայության աշխատակիցները ներկա պահին ստուգումներ են իրանացնում օդակայանի շենքում: