ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Դիարբեքիրի փաստաբանների պալատի երեխաների իրավունքների կենտրոնը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն` ընդդեմ ուղիղ եթերում 13-ամյա հայ երեխային «կրոնափոխած» իսլամական քարոզչի և թուրքական ATV հեռուստաընկերության:
Էրմենիհաբերի փոխանցմամբ Դիարբեքիրի փաստաբանների պալատի վերոհիշյալ կենտրոնը հայցադիմումի մեջ նշված է.
«Պահանջում ենք, որպեսզի քրեական վարույթ սկսվի այն հեռուսատաընկերության նկատմամբ, որը թույլ է տվել, որ այդ միջադեպը կատարվի մամուլի միջոցով և այն անձանց նկատմամբ, որոնք ոտնձգություն են կատարել երեխայի կրոնի և խղճի ազատության դեմ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղային համոզել էին ATV-ի ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։